«Հին Էրիվան» ընկերության սնանկության վերաբերյալ գործը լսվում է արդեն վեցերրորդ տարին

Վեցերրորդ տարին է, ինչ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ա.Սուքոյանի նախագահությամբ, լսվում է «Հին Էրիվան» ընկերության սնանկության վերաբերյալ գործը: Արդեն երկրորդ տարին է, ինչ սնանկության գործով կառավարչի ղեկավարությամբ կազմակերպությունը վերակազմավորվել և համապատասխան ընկերություններին վճարել է իր պարտքերը: Սակայն դատավարությունն անհավանականորեն շարունակվում է: Դատական նիստերը «Յունիբանկ»-ի ներկայացուցիչների ջանքերով յուրաքանչյուր անգամ անհասկանալի պատճառներով հետաձգվում են:

Հերթական դատական նիստը նշանակված է օգոստոսի 13-ին ժամը 11:00-ին, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում:

Այս թեմայով