Մահվան ելքով վրաերթ Բագրատաշենի մոտ. վարորդը մաքսակետով դիմել է փախուստի

Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն այսօր՝ ժամը 01։15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյանից դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածում վրաերթ է տեղի ունեցել և վրաերթի ենթարկվածը մահացել է։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 88 VԼ 878 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը տեղում չի եղել։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 41-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի դին։

Աղբյուրը հայտնում է, որ քննիչները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Բագրատունյաց 3-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Արտուշ Մաթևոսյանին, ով մաքսակետով դիմել է փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով