Մահացել է Վիետնամի նախագահը

Ուրբաթ առավոտյան մահացել է Վիետնամի նախագահ Թրան Դայ Քուանգը: Հաղորդվում է, որ նա տևական ժամանակ տառապում էր ծանր հիվանդությամբ:

Թրան Դայ Քուանգը նախագահ է դարձել 2016 թվականի ապրիլին՝ ստանալով երկրի բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների 90 տոկոսի աջակցությունը: Մինչ այդ Թրան Դայ Քուանգը զբաղեցրել է հանրային անվտանգության նախարարի պաշտոնը: Նրա ղեկավարած գերատեսչությունը բազմիցս քննադատության է ենթարկվել վիետնամցի քաղաքական ակտիվիստների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ ընդդիմադիրների ձերբակալությունների համար:

Հոկտեմբերին Թրան Դայ Քուանգը կդառնար 62 տարեկան:

Այս թեմայով