Մահացել է Սողոմոն Քոչարյանը

Untitled-14620 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է:Սողոմոն Քոչարյանը գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Նա, բացի սրտային անբավարարությունից՝ տառապում էր մի շարք այլ հիվանդություններով։ Հենց ծանր հիվանդությունների հիմքով էլ Քոչարյանը հոկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։

 

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը մահապատժի էր դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ էր, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացել էր կինը, մեկ տարի առաջ 18 տարեկանում ինքնասպանություն էր գործել նրա միակ դուստրը:

 


Այս թեմայով