Մահացել է Սթիվեն Հոքինգը

Բրիտանական Քեմբրիջում 76 տարեկանում կյանքից հեռացել է մեր ժամանակների լավագույն գիտնականներից մեկը, ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, մահացել է իր տանը՝ հարազատներով շրջապատված:

Գիտնականի ընդանիքն արդեն տարածել է նրա մահը հաստատող պաշտոնական հայտարարությունը:

Հայտնի է, որ Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում:

Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։

 


Այս թեմայով