Մահացել է ԽՍՀՄ վերջին հերոսը՝ Աշոտ Ամատունին

Սիմֆերոպոլում 95 տարեկան հասակում մահացել է Ղրիմում բնակվող ԽՍՀՄ վերջին հերոսը՝ գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին:

Այդ մասին հաղորդում է Russia Today-ը: Խորհրդային Միության հերոսի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:

«Անդառնալի կորուստ… ամենաանկեղծ և խորը ցավակցություններն եմ հայտնում Աշոտ Ամատունու հարազատներին և մտերիմներին, կիսում եմ ձեր վիշտը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աքսյոնովը: 1942 թվականից սկսած Ամատունին Հայրենական մեծ պատերազմի ճակատներում մարտնչել է Ստալինգրադում, մասնակցել Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի ազատագրմանը, ինչպես նաև Բեռլինի գրավմանը: Նա եղել է տանկի, դասակի և վաշտի հրամանատար: 1945-ի փետրվարի 27-ին նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:

Այս թեմայով