Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

shimon-peres-193 տարեկանում սրտի կաթվածից  մահացել է   Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը : Մահը հաստատվել է «Շիբա» բուժկենտոնում, որտեղ նա պառկած է եղել վերջին 13 օրերին»,- հայտնել է «Իններորդ ալիքը»:

 Երկու շաբաթ առաջ Շիմոն Պերեսը կաթված էր տարել, որից հետո բժիշկները նրան դեղորայքային կոմայի մեջ են գցել ու միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքի: Բժիշկները սկզբում նրա վիճակի լավացում էին նկատում ու նույնիսկ փորձում էին նրան գիտակցության վերադարձնել: Բայցեւայնպես սեպտեմբերի 28-ի լույս գիշերը Պերեսի վիճակը կտրուկ վատացել է:

 Շիմոն Պերեսը, ով  ծնվել է ժամանակակից Բելառուսի տարածքում,  երկու անգամ ղեկավարել է Իսրայելի կառավարությունը: 2007-2014 թթ  նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը,  դառնալով աշխարհի ամենատարեց գործող ղեկավարը: 1994-ին նա Խաղաղության նոբելյան մրցանակ է ստացել պաղեստինցիների հետ համաձայնագրի ստորագրման համար:

«Այսօր խորին վշտով, մենք հրաժեշտ ենք տալիս մեր հորը՝  Իսրայելի Հանրապետության իններորդ նախագահին: Մեր  հոր ժառանգությունն ապագան է, միշտ նայենք դեպի  ապագան  և  շարունակենք ձգտել խաղաղության»,- նշել է Նեհեմիա Պերեսը:

Դիտվել է 106 անգամ
 


Այս թեմայով