Մահացել է Ալբերտ Մկրտչյանը

81 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր (2007), ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը:

Նշենք, որ Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը։

1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ «Հայֆիլմ» ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։

1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

 


Այս թեմայով