Նախարարի միլիոնների հասնող կարողությունը

jak-shirak-878x450Այն որ ՀՀ արտաքին քաղաքականությունը գտնվում է ողբալի իրավիճակում գիտեն բոլորը: Իհարկե պարզ է, որ արտաքին քաղաքականությունը կախված է երկրի ղեկավարի և նրա թիմի դիրքորոշմամբ, սակայն  գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներում արտաքին գործերի նախարարները, բացի զուտ հրահանգ կատարողներից, նաև յուրահատուկ քաղաքական դեմքեր են լինում: Եվ այս իմաստով իհարկե տվյալ երկրների արտաքին քաղաքականությունը շահում է` ի շնորհիվ կառույցը ղեկավարող գործչի:

Հայաստանի դեպքում իհարկե այդպես չէ, ավելին հայ հանրությունը շատ քիչ է տեղեկացված, թե ինչով է զբաղված Հայաստանի ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը: Իհարկե անհասկանալի է շատերի համար, թե ինչով է զբաղված նախարարը, սակայն ուսումնասիրելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարգրերը հասկանալի է դառնում, որ նա զուր տեղը ժամանակ չի կորցնում:

Նախարարի կողմից առաջին հայտարարգիրը վերաբերվում է 2011 թվականին: Այս տարում նրա դրամական միջոցները կազմել են՝ 49 800 եվրո, 6 միլիոն 344 հազար դրամ և 54 միլիոն դրամ բնամթերքի տեսքով (այս դեպքում հետաքրքիր է, թե նախարարը ինչ բնամթերք է վաճառել, որից այսքան եկամուտ է ստացել):

2012 թվականին նրա դրամական միջոցները շեշտակի աճ են գրանցել և կազմել է՝  49 800 եվրո (կամ 23 միլիոն դրամ), 140 հազար դոլար (կամ 60 միլիոն դրամ) և 62 միլիոն 972 հազար դրամ: 2012 թվականին նախարարը նաև հայտարարգրել է Բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք:

2013 թվականին նախարարի դրամական միջոցները նվազել են և կազմել են՝ 55 600 եվրո (կամ 30 միլիոն դրամ), 4 միլիոն 500 հազար դրամ և 6 միլիոն 381 հազար դրամ, որը ստացել է, որպես աշխատավարձ:

2014 և 2015 թվականներին ըստ նախարարի ներկայացրած հայտարարագրերի ֆինանսական կարողության մեծ փոփոխություն տեղի չի ունեցել:

Հետաքրքիր է, որ Էդվարդ Նալբանդյանը իր հայտարարգրերից դուրս է  թողել իր ունեցվածքի բավական պատկառելի մաս: Օրինակ ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ մեքենան, որը ըստ փոխնախարար Շավարշ Քոչարյանի նախարարը նվեր է ստացել Գերմանիայից.«ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ «Արտգործնախարարը վարում է երրորդ հանրապետության պատմության արտգործնախարարին սպասարկող ամենաթանկարժեք ավտոմեքենան, ճոխություններ է թույլ տալիս իրեն: Չե՞ք կարծում, որ նախարարը պետք է մի փոքր ավելի զուսպ լինի»: Շավարշ Քոչարյանը պարզաբանեց՝ «Արտգործնախարարի մեքենան նվիրատվություն է: Նվիրատվությունը եղել է Գերմանիայից, այլ ոչ թե բյուջեի հաշվին գնված մեքենա է»:

 

 

Դիտվել է 1,039 անգամ
 


Այս թեմայով