Մալայզիան կներդնի բոլոր ջանքերը Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդման համար

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարարի տեղակալ Հովակիմյանը շնորհավորեց Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության մեջ: Աշոտ Հովակիմյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ Մալայզիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և ինքը կներդնի բոլոր հնարավոր ջանքերը փոխգործակցության ամրապնդման նպատակով:

Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, արտգործնախարարությունների միջև և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներին:

 


Այս թեմայով