«Մալաթիայի պրինցն» ու իր մուրազ ավտոները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար, իր սելֆիներով ու սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանը, ով 2011թ.-ից «համեստ» աշխատավարձով աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2013 թ. նշանակվել նույն շրջանի ղեկավար, հսկայական ունեցվածքի տեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի եւ եկամուտների 2017 թ. տարեկան հայտարարագրում առկա է չորս մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց՝ TOYOTA COROLLA 1.6 , BENTLEY MULSANNE 6.8L, ROLLS-ROYCE GHOST, BMW X6 5.0 I, ինչպես նաեւ բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ FORD TRANSIT FT100 2.5TD: Նշված տրանսպորտային միջոցներից առնվազն երկուսը գերթանկարժեք են եւ «մուրազ»՝ շատ ավտոսիրողների համար:

Ալեքսանյանը հայտարարագրել է նաեւ 368 000. 000.00 դրամ բաժնետոմս, որպես դրամական միջոց՝ 180 մլն․ դրամ, 1 մլն․ 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո: Ուշագրավ է, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը՝ 1 մլն․ 433 հազար 883 դրամ: Թե որտեղ է կրտսեր Ալեքսանյանը յուրացրել քիչ աշխատավարձով ահռելի ունեցվածք կուտակելու հմտությունները, թերեւս կարելի է կռահել՝ բիզնես դասեր տվող հորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ: Նշենք նաեւ, որ Մալաթիա-Սեբաստիայի 29-ամյա «պրինցի» հետ փոխկապակցված անձի՝ նրա կնոջ հայտարարագիրը ներկայացված չէ հանձնաժողովում: Կրտսեր Ալեքսանյանն ամուսնացած է գործարար, նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի դստեր հետ:

 


Այս թեմայով