ՃՏՊ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջան Քութաիսի-Սանտրեդիյա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարիամ Աբրահամյանը, 1981 թ. ծնված Իրինա Ոսկանյանը, 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 2000 թ. ծնված Սոֆյա Մանուկյանը, 1952 թ. ծնված Անդի Հակոբյանը և ևս մեկ ուղևոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 


Այս թեմայով