ՃՈ պետը ազատվեց աշխատանքից. ով է ՃՈ նոր պետը

վովաԱյսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

 ՀՀ ոստիկանապետի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցված պաշտոնից:

Վլադիմիր  Գասպարյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ՃՈ պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ՃՈ պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը:

 


Այս թեմայով