ՃՈ չորս աշխատակիցներ կպարգևատրվեն բնակարաններով

28851.thumbԿառավարության որոշման համաձայն ճանապարհային ոստիկանության մի շարք աշխատակիցներ կպարգևատրվեն բնակարաններով:

Նախագիծը գործադիրին ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և ասաց, որ պետական մարմինների կողմից ձեռք բերված բնակարանները որպես աշխատանքային պարտականությունների հետ կապված խրախուսման միջոց` սեփականության իրավունքով անհատույց տրամադրվելու են Ճանապարհային ոստիկանության աշխատողներին:

Բնակարանները գտնվում են Ծաղկաձոր քաղաքում և կտրվեն ՃՈ չորս աշխատակցի:

Որոշման նախագծի համաձայն, այս բնակարանները աշխատողներին տրամադրվում են համապատասխան պետական մարմինների և աշխատողների միջև կնքված նվիրատվության պայմանագրերի հիման վրա և սեփականության իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման համապատասխան աշխատողների անձնական միջոցների հաշվին:

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով