ՃՈ ծառայողներեր են ազատվել պաշտոններից՝ անջատած տեսախցիկներով ծառայություն իրականացնելու համար

Ճանապարհային ոստիկանությունում կադրային ազատումներ են եղել, մի քանի ծառայողներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության 3 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի և ազատվել պաշտոններից»,-ասաց նա։

Հարցին, թե ո՞րն է եղել կարգապահական տույժի ենթարկելու և պաշտոններից ազատելու պատճառը, Էդգար Ջանոյանն ասաց, որ պատճառը ծառայությունն անջատված տեսախցիկներով իրականացնելն է եղել։

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետը նաև հայտնեց, որ ևս մեկ ՃՈ ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից. «Վերջինս նախկինում զգուշացված է եղել անջատված տեսախցիկով ծառայություն իրականացնելու համար»։

 

 


Այս թեմայով