PHOTO. Ճոյտի հովանավորյալը, որպես մեղատի ջարդոն քանդում է հզոր գործարան

2kAmFpjpK7gPolitik.am-ը օրերս ստացել էր ահազանգ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում անխնա քանդում և մետաղի ջարդոնի տակ տանում են 1988 թվականին հիմնված «Բալահովիտ» արտադրական միավորումը:

Այս տեղեկությունները Politik.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը.«Գործարանը ջրամատակարարաման անհրաժեշտ ամենատարբեր կոնստրուկցիաներ կարող էր պատրաստել: Գործարանը կառուցվել է 1988 թվականին և աշխատել է մինչև վերջերս՝ ապահովելով մինչև 80 աշխատատեղ: Ընկերությունը ուներ 6 բաժնետեր, որից մեկը եղբայրս էր:’ Նրան պատկանում էր բաժնետոմսերի 30 տոկոսը, իսկ 51 տոկոսը պատկանում էր գործարանի գործադիր տնօրեն Արարատ Սարիբեկյանին»,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ գործարանի գործադիր տնօրենը կեղծ փաստաթղթեր է կազմել և առանց իրենց գիտության վաճառել ամբողջ գործարանը.«Սկզբում վաճառեցին ինչ որ «Ունիվերսալշին» ՍՊԸ-ի, հետո այս ընկերությունը իր հերթին գործարանը վաճառեց Ռուսաստանի արտաքին տնտեսական  «ՌՈՍՎՆԵՇՏՈՐԳ»-ի հայաստանյան ներկայացուցչին, իսկ հետո Արարատ Սարիբեկյանը  հիմնել է «Բերտարշին» ՍՊԸ-ն և հետ է գնել գործարանը»,-ասաց Ռազմիկ Մարգարյանը:

Գյուղապետի խոսքերով իր եղբայրը շատ է պայքարել, որպեսզի գործող գործարանը չքանդեն, սակայն գործին խառնվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը.«Շատ պայքարեցինք, բայց հետո գործին խառնվեց Ճոյտը (խմբ. Հակոբ Հակոբյան): Հզոր գործարանը, որը Անդրկովկասում միակն էր, դրեցին և վերածեցին մետաղի ջարդոնի»,-ասաց գյուղապետը բարկացած:

13582307_1056406411114386_2097488601_o (1)13575511_1056406407781053_807925905_o

Դիտվել է 650 անգամ
 


Այս թեմայով