Home » ԺԱՄԱՆՑ » Ճոյտը կհանդիպի Ժիրինովսկուն

Ճոյտը կհանդիպի Ժիրինովսկուն

ճոյտ«Մեր տեղեկություններով, Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, օրերս մեկնելու Է Մոսկվա՝ հանդիպելու Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու
հետ։ Ապրիլի 15-ից Մոսկվայում ցուցադրվելու Է Հակոբյանի ցեղասպանության մասին ֆիլմը, և նա փորձում Է ոչ միայն կարծիք ստանալ Ժիրինովսկուց, այլև խնդրել նրան ելույթ ունենալ ОРТ-ով և գովաբանել յուր ռեժիսուրան՝ հընթացս հայ-ռուսական ժողովուրդների անմար բարեկամությունը, ինչին հաճախ «լծվում-ապալծվում» Է Վոլֆովիչը։ Մեր աղբյուրին հարցրինք՝ բայց Ժիրինովսկին կանի՞ նման բան։ «Փողին մուննաթ»։ Մենք կապվեցինք Հակոբ Հակոբյանի հետ, որը, լսելով հարցը, բացարձակապես չզարմացավ, սակայն կեսբերան հերքեց Մոսկվայում իր ֆիլմի ցուցադրության և Ժիրինովսկու հետ հանդիպման փաստը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 89 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy