Ճշմարիտյանն այլևս չի ցանկացել ձևական մասնակցել կառավարության նիստին

կարեն ճշմարիտյան«Ժողովուրդ»-ը երեկ արձանագրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՀՀ կառավարության նիստը կեսից լքել է: Նախարարը կառավարության շենքից դուրս է եկել ժամը 11:30- ին այն դեպքում, երբ գործադիրի նիստը դեռ շարունակվում էր: 

Թերթը հիշեցնում է, որ նոր իշխող կոալիցիայի շրջանակներում Դաշնակցությանը տրվելիք պորտֆելներից մեկը հենց Ճշմարիտյանի նախարարական պաշտոնն է: Կոալիցիայի հուշագիրը ստորագրելուց հետո էկոնոմիկայի նախարար պետք է նշանակվի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Թերևս կարելի է ենթադրել, որ Ճշմարիտյանն այլևս չի ցանկացել ձևական մասնակցել կառավարության նիստին` գիտակցելով, որ մի քանի օրից ինքը դառնալու է գործազուրկ:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտին կայանալիք պաշտոնական միջոցառումների համար նախատեսված հրավիրատոմսերում Դաշնակցությանը տրվելիք նախարարությունների հրավիրատոմսերն արդեն իսկ ապագա նախարարների անուններով են տպագրում:

Դիտվել է 193 անգամ
 


Այս թեմայով