Ճապոնիան ավելի քան 26 մլն դոլարի աջակցություն է տվել Հայաստանին

Այս տարի նշվում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:  Ուզում եմ թվարկել Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված մի քանի տասնյակ ծրագրերից ընդամենը մի քանիսը, որ Ճապոնիայի կառավարությունը իրականացրել է մեր երկրում՝ առանց որևէ փոխհատուցման պարտավորության մեր կողմից: 

1. Ճամբարակում մոր և մանկան առողջությանն ուղղված ծառայությունների բարելավման ծրագիր (94.000 դոլար)
2. Առափի գյուղում ջրահեռացման համակարգի կառուցման ծրագիր (114.000 դոլար)
3. Արագածոտնի մարզում երեխաների վերականգնողական և խնամքի ծառայությունների որակի բարելավման ծրագիր
(46.000 դոլար)
4. Դիտակ գյուղի դպրոցի վերանորոգման ծրագիր (97.000 դոլար)
5. Արմավիրի գյուղական համայնքի երաժշտական դպրոցի վերանորոգման ծրագիր (92.091.27 դոլար)
6. Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուների վերականգնման համար սարքավորումների վերազինման ծրագիր (279.000 դոլար)
7. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համար երաժշտական գործիքների բարելավման ծրագիր (428.000 դոլար)
8. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար ձայնային սարքավորումների տրամադրում (439.000 դոլար)
9. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար ձայնային սարքավորումների տրամադրում (289.000 դոլար)
10. Մատենադարանի համար պատմական փաստաթղթերի պահպանման նպատակով սարքավորումների տրամադրում (493.000 + 27.241.44 դոլար)
11. Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագիր (1.379.000 դոլար)
12. Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար երաժշտական գործիքների և ձայնային սարքավորումների տրամադրում (498.000 դոլար)
13. Մանկաբարձական ծառայությունների բարելավման ծրագիր (2.090.000 դոլար)
14. Բժշկական սարքավորումների վերազինման ծրագիր, (4.950.000 դոլար)
Հրշեջ սարքավորումների բարելավման ծրագիր (15.400.000 դոլար)
Եվ այլն…
Ամեն տարի Հայաստան է այցելում մոտ 2000 ճապոնացի զբոսաշրջիկ:
Լուսանկարում՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին է:
Հարգանքի արժանի ժողովուրդ և պետություն է

Գրում է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը

 


Այս թեմայով