Ճանապարհային ոստիկանները խախտում են իրականացնում` խախտում արձանագրելու համար (լուսանկարներ)

Երեկ Politik.am-ի խմբագրություն էր դիմել մի քաղաքացի` բողոքելով, որ Երևան-Արմավիր մայրուղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները մեքենաներ են անտեղի կանգնեցենում, առանց որևէ խախտման: Խմբագրությանը դիմած քաղաքացին ներկայացրել է լուսանկարներ ևպատմել, որ ճանապարհային ոստիկանները մեքենան  կանգնեցնում են շրջադարձի համար նախատեսված վայրում. «Մի ժամանակ ծառերի տակ էին թաքնվում` հիմա շրջադարձի համար նախատեսված վայրում են կանգնում և ՃԵԿ խախտում իրականանցում: Ձեզ ներկայացված նկարներում հենց նման պահ է արձանագրված: Ոստիկանության մեքենան շրջադարձի համար նախատեսված հատվածում  է կանգնած»,-ասաց քաղաքացին` ավելացնելով, որ վարորդները արդեն հոգնել են Երևան-Արմավիր մայրուղով անցնելիս, քանի որ ամեն պահի ոստիկանության մեքենան կարող է կանգնեցնել և անտեղի տուգանք նշանակել: Ճանապարհային ոստիկանության խախտում իրականացնող մեքենայի համարն է «2115»:

 

vost

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

vost 1

 


Այս թեմայով