Ճամբարակի բնակիչների մի մասը մինչև հիմա իր հասանելիք շիֆերն այդպես էլ չի ստացել

image«Ժողովուրդ»-ը տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները, ովքեր տուժել էին դեռևս սեպտեմբերին տեղացած կարկուտից, պետք է շիֆեր ստանային: Սակայն նրանց մի մասը մինչև հիմա իր հասանելիք շիֆերն այդպես էլ չի ստացել: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ կարկուտի հետևանքով վնասները հաշվարկող հանձնաժողովը տուժած 51 տուն իր ցուցակում չի հաշվառել:

Արդյունքում նշված ընտանիքներն այդպես էլ իրենց շիֆերները չեն ստացել և հետո են միայն իմացել, որ իրենց անունները ցուցակներում չկան: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ 51 տուն բաց է թողնվել, Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը պատասխանեց. «Հաշվառելիս տանը մարդ չի եղել, չէ որ մինչև տանիք չեն բարձրանում, ճիշտ չեն կարողանում հաշվառել»: Ըստ քաղաքապետի՝ նշված 51 ընտանիքներին շիֆերներ տրամադրելու հարցը ներկայումս քննարկման փուլում է: Բայց մինչև որոշում կայացնեն, ձմեռը կավարտվի, ու երբ սկսեն հատկացնել առանց տանիք մնացածների շիֆերները, ամառը կգա»,–գրում է թերթը։

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով