Ղրղըզստանի վարչապետը հրաժարական է տվել՝ նախագահի ընտրություններին մասնակցելու համար

Ղրղըզստանի վարչապետ Սորոնբայ Ժեենբեկովն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից՝ երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Այսօր ավելի վաղ երկրի ԿԸՀ-ն նրան տվել էր թեկնածուի հավաստագիր, այդպիսով նա դարձել է նախագահական մրցապայքարի՝ պաշտոնապես գրանցված երրորդ թեկնածուն։ Մյուս երկու թեկնածուները երկրի նախկին վարչապետեր Թեմիր Սարիևն ու Օմուրբեկ Բաբանովն են։

58-ամյա Ժեենբեկովը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի ապրիլից։

 


Այս թեմայով