Ղրղզստանի նախագահը պաշտոնաթող արեց կառավարությանը

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրամանագիր է ստորագրել վարչապետ Սաֆար Իսակովի եւ երկրի կառավարության պաշտոնաթողության մասին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 19-ին ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնել Իսակովի կառավարությանը, ընթացակարգը նախաձեռնել էին ընդդիմադիր երկու խորհրդարանական խմբակցություններ՝ «Աթա-Ժուրտ Հանրապետություն»-ը եւ «Աթա Մեքեն»-ը:

Ղրղզստանի խորհրդարանն առաջին անգամ է անվստահություն հայտնել կառավարությանը, պատճառը դարձել են նախարարների կաբինետի բազմաթիվ ձախողումները, մասնավորապես, մի շարք կարեւոր նախագծերի իրացման գործում, ինչի մասին քանիցս հայտարարել է խորհրդարանական ընդդիմությունը»,- «Ինտերֆաքս»-ին հայտարարել է «Օնուգուու-Առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իսհակ Մասալիեւը: Ապրիլի 17-ին խորհրդարանական ընդդիմությունը անբավարար էր ճանաչել Ղրղզստանի կառավարության տարեկան հաշվետվությունը:

 


Այս թեմայով