Ղրղզստանի նախագահը որոշել է հետևել Փաշինյանի օրինակին և ապօրինի գումարները պետբյուջե վերադարձնել

Ինչպես հաղորդում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինաբար յուրացված գումարները պետբյուջե վերադարձնելու օրինակը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել։

 «Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որոշել է հետևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակին, և հուլիսի 1-ից հայտարարել է բոլոր պաշտոնյաների ծախսերը ստուգելու անհրաժեշտության մասին», -գրում է պարբերականը:

Նշվում է նաև, որ դեֆոլտի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված Ժեենբեկովը առաջարկել է քաղաքացիներին գումար հավաքել և ընդհանուր ջանքերով մարել երկրի $4,4 մլրդ կազմող արտաքին պարտքը:

Այս թեմայով