Ղրիմի հանրաքվեն կընթանա զինյալների ներկայությամբ

krimՂրիմի ավելի քան 1500 զինյալներ իրենց պահպանության տակ կվերցնեն ընտրատեղամասերը հանրաքվեի օրը, որը հայտարարված է մարտի 16-ին, երբ քննարկման կդրվի Ռուսաստանին միացման հարցը: Այս մասին օրվա երկրորդ կեսին հայտարերլ է Ղրիմի Ինքնավար Հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը:

«Հանրաքվեի ժամանակ մենք կունենաք մոտ 1,5 հազար զինյալներ, ովքեր արդեն երդմնակալության արարողությանը երդում են տվել հավատարմորեն ծառայել Ղրիմին, նրանք հանրաքվեի օրը ծառայություն կանցկացնեն բոլոր ընտրատարածքներում՝ հսկելով իրավիճակը»,- մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վարչապետի խոսքերը:

Ակսյոնովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանին միանալու դեպքում Ղրիմի Զինված ուժերը կմտնեն Ռուսական բանակի կազմի մեջ: Այս ամենի հետ նա չի բացառել, որ Ղրիմի, հետևաբար նաև Ռուսաստանի Զինված ուժերին ծառայողական երդում կտան ուկրաինական բանակի զինծառայողները, ովքեր գտնվում են Ղրիմում:

«Ուկրաինական բանակը, բոլոր զինվորական մասերը այսօր արգելափակված են ինքնապաշտպանութան խմբերով, հանրաքվեի կողմից Ռուսաստանին միանալու որոշման ընդունումից հետո նրանք ստիպված կլինեն որոշել՝ միանում են արդյոք Ղրիմի և ՌԴ Զինված ուժերին՝ պատրաստ լինելով հավատարմորեն ծառայելու, թե չեն միանում և լքում են երկիրը: Այս ամենի մասին հանրաքվեի ժամանակ պարզ կդառնա»,- ավելացրել է Ակսյոնովը:

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով