Ղեկավարի աչքը տեղակալի աթոռին էր

7289Պարզվում է, որ պաշտոնյայի համար կարող է գերագույն նպատակ լինել սեփական տեղակալ դառնալը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Որքան էլ միտքն աբսուրդային է հնչում, Հայաստանի Հանրապետության համար դա սովորական առօրյա պատկեր է։ Օրինակ՝ երեկ ՀՀ  գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանն ազատվել է աշխատանքից եւ նույն օրը նույն գերատեսչությունում նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Բնականաբար, գլխավոր դատախազությւնը պաշտոնապես հայտնում է, որ մարդիկ ազատվել են իրենց կամքով՝ սեփական դիմումի համաձայն։ Այսինքն՝ մարդն ինքն իր կամքով դիմել է, որ իր պաշտոնն իջեցնեն, դարձնեն իր իսկ տեղակալը։ Խիստ տրամաբանական է»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 89 անգամ
 


Այս թեմայով