Ղարաբաղյան կարգավորման համար, դեռևս պայմաններ չեն ստեղծվել. Ջոն Քերրի

john.thumbԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Դեռևս պայմաններ չեն ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։

«Այսօր աշխարհում կան մի քանի սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ ղարաբաղյան՝ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, որոնց կարգավորման հնարավորությունները դեռևս չեն դիտարկվում, առաջին հերթին, որովհետև երկրի ղեկավարները պատրաստ չեն», — ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Նրա խոսքով, նման կոնֆլիկտները բարդ են, սակայն կարելի է դիտարկել դրանք՝ անցյալում թողնելու մեթոդները, եթե մարդիկ ընդունեն որոշ համալիր լուծումներ։

Դիտվել է 87 անգամ
 


Այս թեմայով