Ղարաբաղի քաղաքական իշխանությունը պատրաստվում է խոսել

bako-sahakyan«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է լրատվամիջոցներում, ինչպես նաեւ փորձագիտական-քաղաքական դաշտում հստակ տեղեկություններ են շրջանառվում, որ ԼՂՀ հարցով բանակցությունների սեղանին դրված է շատ կոնկրետ փաստաթուղթ: Հայկական կողմի լռությունը, այս լուրերը առանց մեկնաբանության թողնելն ու շարունակ պնդելը, թե բանակցությունները չեն վերսկսվի՝ մինչեւ հրադադարի դիտարկման մեխանիզմները չներդրվեն ու անվտանգության երաշխիքներ չլինեն, արդեն որեւէ մեկի համար համոզիչ չեն:

Փոխարենը «լավատեղյակները» վստահեցնում են, որ այս պահին բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը ոչ միայն շահեկան չէ հայկական կողմի համար, այլեւ պարզապես սպառնալիք է մեզ համար: խոսակցությունների համաձայն՝ փաստաթղթով Լեռնային Ղարաբաղին առաջարկում են ոչ թե անկախություն, այլ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, իսկ դրա դիմաց հանձնվում են հինգ տարածքներ:

Դրանից հետո բանակցություններ են սկսում անկախության հանրաքվեի ժամկետների վերաբերյալ: Չնայած դա կարող է չսկսվել էր: Կանխատեսումներ կան, որ սկսվելու դեպքում՝ էլ Ադրբեջանը վերստին հողային պահանջներ է դնելու՝ արդեն մնացած 2 տարածքների մասով:

«ՉԻ» տեղեկություններով Հայաստանի լռությունը պայմանավորված է ԼՂՀ քաղաքական իշխանության հետ ունեցած տարաձայնություններով: Փաստաթղթին կտրուկ դեմ է արտահայտվել Ղարաբաղի քաղաքական էլիտան: Չի բացառվում, որ մոտ օրերս Ղարաբաղի քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները հանդես գան հարցազրույցով կամ էլ մամլո ասուլիսով, որտեղ կբարձրաձայնեն քննարկվող փաստաթղթի մասին ղարաբաղցիների կարծիքը:
Իսկ այդ ընթացքում Հայաստանի բանակցային «ստարտեգները» ուղիներ են փնտրում՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ տապալելով առաջարկվող տարբերակի քննարկումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով