Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով այս օրերին Բաքվում է,  հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։

Ասադովի հետ հանդիպման ժամանակ Յըլդըրըմը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ասել է.

«Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է: Անշուշտ օրերից մի օր այս սխալը կշտկվի: Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին այդ արդար գործում։ Տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից Ադրբեջանը պետք է ուժեղ լինի»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի վարչապետը։

Այս թեմայով