Home » ՄԱՄՈՒԼ » Ղարաբաղի հարցը դառնում է Ռուսաստանի ռեսուրսները քամելու արեւմտյան գործիք

Ղարաբաղի հարցը դառնում է Ռուսաստանի ռեսուրսները քամելու արեւմտյան գործիք

լղհ«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը թեւակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ:

Ահա այդ կետում սկսում է երրորդ փուլը, որտեղ ակնհայտ է, որ սկսել է դիրքային պայքար նախ բանակցային գործընթացի, այսպես ասած, հովանու համար՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Նկատելի է, որ Արեւմուտքը ցուցաբերում է որոշակի զուսպ կեցվածք, ինչն, ամենայն հավանականությամբ, կկրի մարտավարական բնույթ:
Չի բացառվում, որ Արեւմուտքը սպասում է Ռուսաստանի դիվանագիտական ձախողմանը՝ իհարկե, ինքն էլ բավական հմտորեն նպաստելով դրան իր ունեցած քաղաքական խողովակներով: Չի բացառվում, որ Արեւմուտքը համոզված է՝ Ռուսաստանը չունի իր ծրագրերը առաջ մղելու ռեսուրս, հետեւաբար պետք է թողնել, որ նա եղած ռեսուրսները վատնի աննպատակ:

Այսինքն՝ Ղարաբաղի հարցն, ըստ էության, դառնում է Ռուսաստանի ռեսուրսները քամելու արեւմտյան արդեն երկու տարի կիրառվող մարտավարության օղակներից մեկը: Իհարկե՝ նախեւառաջ հենց Ռուսաստանի իսկ կամքով, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանի գրոհից հետո դիվանագիտական գրոհի է նետվել Ռուսաստանը:

Մյուս կողմից՝ Մոսկվան այլ բան էլ չունի անելու, քանի որ հակառակ դեպքում՝ մնում է հաշտվել օրեցօր ազդեցության նվազմանը Կովկասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 151 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy