Home » ՄԱՄՈՒԼ » Ղարաբաղին բանակցություններից դուրս մղելու փորձերը դատապարտված են ձախողման. Կազիմիրով

Ղարաբաղին բանակցություններից դուրս մղելու փորձերը դատապարտված են ձախողման. Կազիմիրով

Կազիմիրով«Ժամանակի» զրուցակիցն է ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, 1992–1996-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

ԼՂՀ-ն որպես բանակցային լիիրավ կողմ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե հանդիսանում է այս հակամարտության կողմերից մեկը: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է դարձել հակամարտության սկզբնապատճառը: Ստեփանակերտը բանակցություններից դուրս մղելու փորձերը դատապարտված են ձախողման:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ 1991-94 թթ. ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն ստիպված է եղել ավելի քան 10 անգամ պայմանավորվել եւ համաձայնություն ստորագրել հենց Ստեփանակերտի, ոչ թե Երեւանի հետ՝ առաջնագծում իրադրության վերաբերյալ: Եղել է ընդամենը երեք փորձ՝ համաձայնագիր ստորագրելու Երեւանի հետ՝ առանց Ստեփանակերտի մասնակցության, եւ բոլոր այդ փորձերը ձախողվել են: Այսօր Բաքուն խնամքով թաքցնում է այս փաստը:

Ինչպե՞ս եք ընդհանրապես պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Ունե՞ք արդյոք ինչ-որ բանաձեւ կամ հայեցակարգ, որի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հիմնախնդրի լուծմանը:

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը ամենեւին հեշտ գործ չէ: Այդուհանդերձ, ես համոզված եմ, որ ավելի հեշտ է կարգավորմանը մոտենալ ուժի կիրառումը բացառելու ճանապարհով: Դրան կարելի է հասնել ուժի չկիրառման մասին համաձայնագրի միջոցով, որին Բաքուն ոչ մի կերպ չի համաձայնում: Բայց չէ՞ որ հենց դրանից հետո հակամարտության կողմերը կկարողանային անցնել մնացած վիճելի հարցերի առարկայական քննարկմանը եւ աստիճանական լուծմանը: Երբ վերանա պատերազմի սպառնալիքը, դրանից հետո իրատեսությունն ավելի շատ կլինի բոլոր հարցերում եւ քննարկման թեմաներում: Այլապես ստիպված կլինենք այս հարցի լուծումը փոխանցել հաջորդ սերունդներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 125 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy