Ղարաբաղը թողեք ղարաբաղցիներին. Մարգարիտ Եսայան

մարգարիտ եսայանՂարաբաղը թողեք ղարաբաղցիներին, մի փորձեք քիթներդ խոթել ինքնուրույն, կայացած և ժողովրդավար պետության մեջ. այս մասին Facebook-ի իր էջում է գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

 Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվել Ղարաբաղում։ Լուրերն եմ լսել, կարդացել, որոնցում ասվում է, թե Խանումյանին ծեծել են, ինչի՞ համար, ովքեր, ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, պարզ չէ նաև լուրերից։ Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ՝ դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած պահվածք, որը ոտնահարում է մարդու իրավունքները…


Նաև հորդորում եմ՝ Ղարաբաղը թողեք ղարաբաղցիներին, մի՛ փորձեք քիթներդ խոթել ինքնուրույն, կայացած և ժողովրդավար պետության մեջ, վստահե՛ք այդ պետության իրավապահ մարմիններին։ Ինքս վստահում եմ և չեմ էլ կասկածում՝ իրականությունը կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, Հայկը կապաքինվի։ Իսկ բոլոր նրանց, ովքեր փորձում են այս դեպքը դարձնել համայն ղարաբաղյան ու հայկական հարց, խորհուրդ եմ տալիս՝ սառե՛ք, հանգի՛ստ պահեք ձեզ, մի՛ բզբզացեք, դրա ոչ իրավական և ոչ էլ բարոյական իրավունքը չունեք։ Դատապարտեք կատարվածը և սպասեք ԼՂՀ իրավապահ իշխանությունների խոսքին, սա ավելի ազնիվ և ճիշտ կլինի…

Իսկ այս թեմայով մեկնաբանություններ տվող գործիչներին և իբր գործիչներին մեկ բարեկամական խորհուրդ՝ քիչ խոսեք, շատախոսությունը մարդուն չի զարդարում, հակառակը»:

 

 


Այս թեմայով