Ղազախստանում ՀՀ դեսպանը հետ է կանչվում դեսպանի պաշտոնից․ նոր դեսպան է նշանակվել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Սահակյանը հետ է կանչվում Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արա Սահակյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», -նշված է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ղազախստանում ՀՀ դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գագիկ Ղալաչյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)», -ասված է ՀՀ նախագահի հրամանագրում, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Այս թեմայով