Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախատեսում է սեպտեմբերի 3-ին այցելել Ուզբեկստան՝ ընդհատելով իր այցը Չինաստան, հայտնում է Gazeta.ru-ն:
Ծրագրերի նման հանկարծակի փոփոխությունը վկայում է, որ Ղազախստանի կառավարությունը պատրաստվում է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարությանը:
Ուզբեկստանի կառավարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ին կտրուկ վատթարացել է Քարիմովի առողջական վիճակը: