«Ձվերդ ջարդեմ» հանուն հավասարության

Այսօր Երևանի տարբեր վայրերում «#նենց չանես ձվերդ էլ ջարդենք» գրառումով գրաֆիտիներ են հայտնվել։ Մի քանի նման գրաֆիտիներ են արվել Երևանի քաղաքապետարանի շրջակայքում։

Այս գրաֆիտիները տարածող երիտասարդներին վերջերս տեսնում ենք մասնավորապես «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ամենաակտիվ աջակիցների շարքերում և այս ակցիայով էլ տպավորություն է ստեղծվում է ստեղծվում, որ այս տխրահռչակ ակցիայի նպատակը Երևանի քաղաքապետարանի անվան շուրջ աղմուկի պահպանումն է, որը կարծես քաղաքական դիվիդենտներ պետք է բերի տիկին Փոստանջյանին:

Հետաքրքիր է, որ այս կերպ սույն անձիք ապացուցում են, որ այնքան էլ չեն սիրում մայրաքաղաքը ու պատրաստ են իրենց գրառումներով ապականել մայրաքաղաքի կարևոր նշանակություն ունեցող շենքերի հմայքը:

Այդ գրառումները ի վերջո կմաքրվեն, բայց նաև կապացուցեն, որ ավագանու նշված ընդդիմադիր խմբակցությանը ոչ թե հետաքրքրում է քաղաքի խնդիրները, այլ աղմուկ ապահովելը, որը որևէ կապ չունի երևանցիների խնդիրների լուծման հետ:

Հաջորդ հակասությունն այն է, որ բռնության դեմ հայտարարությամբ հանդես եկող անձիք ամենևին էլ դեմ չեն դիմացինի «ձվերը ջարդելուն»:

Ստացվում է, որ այս գրաֆիտիներ տարածող խումբն իր մեկնաբանությամբ իբրև թե պայքարում է բռնության դեմ և հանուն կանանց հավասար իրավունքների: Նրանք մոռանում են, որ կանանց հավասար իրավունք ասելով չպետք է հասկանալ տղամարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք: Ու ստացվում է, որ հավասար իրավունքների համար պայքարող երիտասարդները իրենց գործունեությանը հակասող հայտարարություններով են հանդես գալիս: Եվ սա հավատացեք ամենևին էլ իրենց գործունեության անկեղծության և անշահախնդրության մասին չի խոսում:

 


Այս թեմայով