Ձորաղբյուրում երիտասարդ տղային ծեծելով սպանել են

cec.thumbՈստիկանության Գառնիի բաժանմունք Ձորաղբյուր համայնքի ղեկավարից հոկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի   հանրակացարանի  սենյակներից մեկում 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը  մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը նույն օրը, ժամը 12.25-ին, ննջասենյակի անկողնու կողքը` հատակին, հայտնաբերել է Ա. Սարգսյանի դիակը:

Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն  աջ աչքի տակ առկա է եղել կապտուկ, որն ըստ հանգուցյալի համագյուղացի, 1961 թ. ծնված Գևորգ Ն.-ի հայտարարության` հանգուցյալը ստացել է, երբ 3 օր առաջ հարբած վիճակում դեմքով հարվածել է պատին:

Հոկտեմբերի 16-ին ստացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Ա. Սարգսյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է գանգուղեղի փակ վնասվածքի:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Գառնիի բաժանմունքի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Սարգսյանին   հոկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում գլխին և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել 1989 թ. ծնված Նարեկ Ս.-ն: Հոկտեմբերի 15-ին Ա. Սարգսյանը նշված մարմնական վնասվածքներից բնակարանում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է  քրեական գործ:
Նարեկ Ս.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:

Դիտվել է 176 անգամ
 


Այս թեմայով