Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ձյան տեղումներ նաև վաղը, 13-15 աստիճանով կցրտի

Ձյան տեղումներ նաև վաղը, 13-15 աստիճանով կցրտի

af915b033bb2e4d7d9060627285df84aՎաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը կնվազի 13-15 աստիճանով, հունվարի 29-30-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում վաղը սպասվում է ձյուն, հունվարի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 73 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy