Ձեր զարդերը նվիրաբերեք ապրիլյան պատերազմի որդեկորույս մոր ֆոնդին. Աննա Հակոբյանի կոչը՝ օլիգարխների տիկնանց

Սիրելի մայրեր, ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ իմ նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միանալու համար. դիմելով ապրիլյան քառօրյային զոհված զինվորների մայրերին, ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Մենք՝ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներս, ողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների հետ միասին մինչև մեր կյանքի վերջ պարտք ենք ձեզ: Որովհետև անհերքելի փաստ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգուցալուծումը մեծապես կախված էր ձեր որդիների ու 18-20 տարեկան մեր տղաների հերոսությունից ու սխրագործությունից: Ես վստահ եմ, որ աշխարհում չկա մի բան, որով կարող ենք մենք ձեզ վարձահատույց լինել, որովհետև դուք հայրենիքին տվել եք ձեր անգինը, ձեր անփոխարինելին:

Նրանց հերոսությունը, վստահաբար, գիտակցաբար է տեղի ունեցել, որովհետև այսպիսի մայրերից կծնվեին ու կդաստիարակվեին միմիայն հերոս ու քաջ որդիներ»,- ասաց տիկին Աննան՝ հարց հնչեցնելով՝ արդյոք մայրությունը ճանաչում է ազգություն, քաղաքացիություն, կրոն, մաշկի գույն, ո՛չ իհարկե, մայրությունը ճանաչում է անսահման սեր, գորգուրանք և փաղանշանք և սեփական երեխայի կորստի ցավը բացարձակապես նույնն է բոլոր մայրերի մոտ:

«Ես հույս ունեմ, որ մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, ու նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի ու հանուն խաղաղության»,- ասաց վարչապետի տիկինը:

Այս թեմայով