Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2018թ. պետական բյուջեի նախագիծը:  Ֆինանսների նախարար  Վարդան Արամյանին նախագծի շուրջ հարց ուղղեց ԱԺ <<Ծառուկյան դաշինք>> խմբակցության պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը փորձելով հասկանալ ինչ ասել է՝ տնտեսական աճ ի հաշիվ ադեկվատ հարկային հավաքագրման. << Այն ինչ որ դուք անում եք փոքր և միջին ձեռներեցության հանդեպ, արդյո՞ ք դա ադեկվատ հարկային վարչարարություն է>>,- հավելելով որ ադեկվատ հարկային վարչարարությունը պետք է սկսեն այնտեղից, որտեղ իսկապես լրջագույն օրիանախախտումներ կան.<<20 000 ապրանքատեսակ ներկրում է 7 անձ  և հարկ եղած դեպքում կհրապարակենք անունները, ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ որտեղ կան արտոնյալներ>>,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

 Ֆինանսների նախարարն էլ իր հերթին պատասխանեց, որ իրենց դուխը հերիքում է և վստահեցրեց, որ բոլորի համար գործելու է խաղի նույնատիպ կանոններ և որ իրենց քաղաքականությունը ուղղված է լինելու խոշոր ձեռնարկություններին բերել կարգապահական դաշտ, իսկ փոքր և միջին բիզնեսին թողնել հանգիստ:

 


Այս թեմայով