Home » ՄԱՄՈՒԼ » Ձերբակալվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի աներորդին

Ձերբակալվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի աներորդին

arm143401542379«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները: Այս տեղեկությունը հաստատեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Ըստ newspress-ի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է: Մեր տեղեկություններով՝ նրա անունն Արմեն է: Նա ծառայության նոր պետի մարդն է և աշխատանքի է ընդունվել նրա օրոք:

Մեր աղբյուրը հայտնում է, որ կաշառքի համար ձերբակալված աշխատակիցն այնքան պինդ մեջք է ունեցել, որ հատուկ նրա համար համակարգում կառուցվածքային փոփոխություն է արվել և պաշտոն ստեղծվել:

Մեր տեղեկություններով սննդի անվտանգության աշխատակիցները կաշառք են պահանջել հունվարին: Նրանք այցելել են կենտրոնի խանութներից մեկը և ժամկետանց սնունդ հայտնաբերել, ապա ոչ թե ստիպել են ոչնչացնել, այլ կաշառք վերցնելով՝ հեռացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,374 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy