Ձերբակալվել է «Ռոբսոնից» հարցազրույց վերցրած բլոգերը

Սոչիում ձերբակալվել է «ԲլոգՍոչի» կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալովը: Սոչիի Կենտրոնական շրջանի դատարանի որոշմամբ Վալովի խափանման միջոց է սահմանվել երկամսյա կալանքը: Իրավապահների պնդմամբ՝ Վալովը փորձել է դրամ շորթել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Յուրի Նապսոյից:

Բլոգերի անունը հայությանը՝ հայտնի դարձավ հունվարի սկզբին, երբ նա իր կայքում ծավալուն հարցազրույց հրապարակեց «Ռոբսոն» մականունով հայտնի գործարար, Հայաստանի արտգործնախարարի նախկին արտահաստիքային խորհրդական Ռուբեն Թաթուլյանի հետ:

 


Այս թեմայով