Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ձերբակալվել են Աֆղանստանի երկու քաղաքացիներ, որոնք փորձել են Արաքս գետով հատել հայ-թուրքական սահմանը

Ձերբակալվել են Աֆղանստանի երկու քաղաքացիներ, որոնք փորձել են Արաքս գետով հատել հայ-թուրքական սահմանը

Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները հանուն ապագայիՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք ապօրինի հատել են հայ-թուքական սահմանը:

«Արմենպրես»-ին  ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴՈՒ սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից հայտնել են, որ սահմանամերձ հատվածում աշխատող տեղի բնակիչներից հուլիսի 6-ին տեղեկատվություն է ստացվել, որ Թուրքիայի կողմից անծանոթ անձը դուրս է եկել սահմանային Արաքս գետի ափ: Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանապահ ջոկատի խումբը կազմակերպել է գաղտնի հետապնդում: Օգտագործելով հանգամանքը, որ Արաքսը սակավաջուր է` սահմանախախտը անցել է ջրի մեջով և փորձել թաքնվել թփերի մեջ:

Հենց այդ պահին սահմանապահները ձերբակալել են նրան: Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ սահմանախախտը, որը ևս ձերբակալվել է սահմանը հատելուց հետո:

Ձերբակալվածների նախնական հարցաքննությամբ պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադրություն են ունեցել Հայաստանի տարածքով անցնել Եվրամիության երկրներ: Սահմանախախտների մոտ հայտնաբերվել է ուսի պայուսակ, որում տեղավորված են եղել անձնական իրեր և երկու «Նոկիա» հեռախոս: Ձերբակալվածները հանձնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որը ստուգում է իրավախախտության նրանց վարկածը:

ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեեվը որոշում է կայացրել խրախուսել տեղի բնակիչներին` արժեքավոր նվերներով:

Դիտվել է 128 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy