Ձերբակալություններ Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի բազայում

ԻնջիրլիքԹուրքիայում հեղաշրջման փորձում մասնակցություն ունեցած մի քանի զինծառայողներ ձերբակալվել են «Ինջիրլիք» ավիաբազայում շարունակվող գործողության ընթացքում։ Այս մասին հայտնել է  երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Բազան, սակայն, չի դադարեցրել աշխատանքը՝ ասել է նա Reuters գործակալությանը։

Չավուշօղլուն նաև նշել է, որ ավիաբազայում գործողության ավարտից հետո Թուրքիան կշարունակի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցայի հետ մասնակցել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։

Թուրք իրավապահներն արդեն ձերբակալել են 2800 մարդու, որոնց թվում կան բարձր և միջին օղակի զինվորականներ։

Նշենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիք» բազան կիրառվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի զորքերի կողմից։

Դիտվել է 478 անգամ
 


Այս թեմայով