Ձերբակալել են Նիկոլա Սարկոզիին

G

Ֆրանսիայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ 2007 թվականի նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դատական աղբյուրներին:

Դատական լսումները նվիրված են եղել Լիբիայի իշխանությունների կողմից նրա նախընտրական քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման հարցին:

Հաղորդվում է, որ նախկին նախագահն առաջին անգամ է ներկա եղել այդ գործով լսումներին: Գործը բացվել է դեռ 2013 թվականի ապրիլին:

Սարկոզին զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 2007 թվականից մինչև 2012 թվականը:

 


Այս թեմայով