Ձեզ պետք է արդար ու ազատ մրցակցության դաշտ, ո՛չ թե ծանոթ ու բարեկամ. Հովիկ Աբրահամյան

հովիկՍահմանադրության փոփոխություններով առաջարկվող նոր համակարգը փոխադարձ վերահսկողության և հա¬կակշիռների ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Այդ մասին մարզահամերգային համալիրում տեղի ունեցած երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 Դիմելով երիտասարդներին՝ վարչապետը նշեց, որ որևէ հասարակության կենսունակ լինելու կարևոր չափանիշ է այն, թե երիտասարդները ինչպիսի սոցիալական սանդուղքներ ունեն վեր բարձրա¬նալու համար: Որևէ ոլորտում (լինի ձեռներեցություն, պետծառայություն, թե այլ) երիտասարդները պետք է ունենան աճի հեռանկար և հնարա¬վո¬րություն:

 «Առաջարկվող նոր համակարգը փոխադարձ վերահսկողության և հակակշիռների ավելի մեծ հնարավորություններ է տալիս: Եվ դուք առաջինն եք, ով պետք է շահագրգռված լինի այդ բարեփոխումներով: Եթե դուք՝ երիտասարդներդ, ցանկանում եք լինել հաջողակ, ուրեմն ձեզ պետք է արդար ու ազատ մրցակցության դաշտ, ո՛չ թե ծանոթ ու բարեկամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:

 Նրա դիտարկմամբ՝ մեկ անձի շուրջը ձևավորված կուսակցությունները ապագա չունեն քաղաքակիրթ աշխարհում որևէ տեղ, այդ թվում՝ Հայաստանում: Հայ ժո¬ղովրդի հավաքական ուժը առավելագույնս կարող է դրսևորվել հենց խորհրդարանական համակարգում, իսկ խորհրդարանը հենց այդ հավա¬քական ուժն է:

 

«Ասվածը չի նշանակում խուսափել անհատական պատասխա¬նատվությունից, չի նշանակում չունենալ առաջնորդներ: Ավելին, ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած են ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր իրենց խառնված¬քով, նկարագրով և տեսական գիտելիքներով պատրաստի երիտասարդ առաջ¬նորդներ են: Խոսքը հայ ժողովրդի հավաքական ուժին օրինական իշխա-նությամբ օժտելու և նրան վերահսկելու մասին է: Սիրելի՛ երիտասարդներ, դարձրեք ձեր երկիրը ավելի լավը և իմացեք, որ մենք պատրաստ ենք կրկնապատկել ձեր այդ ջանքերը: Մենք ձեզ հետ ենք»,— ասել է վարչապետը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այսօր, ավելի քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն և հանդուրժողականություն:

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով