Հ. Հակոբյանի քրոջ աղջիկը կնշանակվի Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Հրանուշ Հակոբյանի քրոջ դուստրը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կդառնա Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Սա կլինի Հրանուշ Հակոբյանին, որպես սփոփանք` իր ապրիլից հետո պաշտոնաթողության մասին շրջանառվող համառ լուրերի խորապատկերում։

 Ի դեպ` ներկայումս նաև շրջանառվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամության այլ թեկնածուների անուններ ևս, դրանց թվում են` ներկայիս արդարադատության խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանի և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի անունները։

Հիշեցնենք, որ 2015թ.-ի փոփոխված Սահմանադրության համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը երաշխավորելու է դատարանների և դատավորների անկախությունը և  ունենալու է 10 անդամ:

Այս թեմայով