ՀՔԾ պետն ու իր փեսան «բախվել են». բանը հասել է քրգործ հարուցելուն

default (1)«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սկսել է քննել Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Ուշագրավն այն է, որն Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը՝ Արամ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է: Եվ, ահա, ՀՔԾ-ն քննում է իր ղեկավարի փեսայի ենթակայի դեմ հարուցված քրեական գործը:

Հայաստանում այն ղեկավարը, որը չի կարողանում իր ենթակային «տիրություն» անել, ենթակաների եւ գործընկերների շրջանում, մեղմ ասած, հեղինակություն չի վայելում: Հետաքրքիր է, թե այս համատեքստում ինչ ելք կունենա քրգործը:

Նշենք, որ ՀՔԾ-ն օգոստոսի 4-ին տարածեց պաշտոնական հաղորդագրություն, համաձայն որի՝ քրեական գործը հարուցվել է քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 187 անգամ
 


Այս թեմայով