ՀՔԾ-ի պետին կարող են հեռացնել

k4NMubwn5sDaPLTqJgvTQp47XU«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դեմ փաստերի մի ամբողջ տրցակ է կազմվել։ Այդ մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին։ Եվ հիմա ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն սպասում են նրա որոշմանը։ Իրավապահները կասկածներ ունեն, որ Շահինյանն անձնական շահագրգռություններից ելնելով՝ ինչ-որ գործեր է ուղղորդել։ Իհարկե, Հայաստանում քրգործերն ուղղորդելն «արգելված չէ», սակայն նման բան կարող է տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի իմացությամբ։

 

Ըստ երևույթին, այս «կանոնն» է խախտել Վահրամ Շահինյանը՝ ամենայն հավանականությամբ քննելով իր փեսայի՝ Արարատի մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի ենթակայի գործած արարքի մանրամասները։ Սերժ Սարգսյանի հանձնարարության դեպքում իրավապահները չեն բացառում, որ Վահրամ Շահինյանը, հնարավոր է, պաշտոնանկ արվի կամ անգամ մեղադրանք առաջադրվի նրա նկատմամբ։ Մի խոսքով Սերժ Սարգսյանը կասի՝ «կախե՞լ», թե պարգևատրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 227 անգամ
 


Այս թեմայով