Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՔԱՎ-ն՝ ընդդեմ Ոստիկանության

ՀՔԱՎ-ն՝ ընդդեմ Ոստիկանության

Ոստիկանությունը շատ տարօրինակ վարք է դրսևորումՏեղեկացնում ենք, որ 2015թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում տեղի կունենա <<ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ Ոստիկանության>> գործով հերթական  դատական նիստը: Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլի 16-ին շուրջ 300 անձ շրջափակել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը` պահանջելով գրասենյակի տարածքը չտրամադրել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը: Նրանց մի մասը ներխուժել էր գրասենյակ,  սպառնացել աշխատակիցներին, վնասել գրասենյակի գույքը. գրասենյակի աշխատակիցներից մեկն ստացել էր մարմնական վնասվածքներ: Չնայած կազմակերպության աշխատակիցների ահազանգերին՝ Ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկել՝    գրասենյակի անձեռնմխելիությունը, աշխատակիցների անվտանգությունն ապահովելու և գույքը պաշտպանելու ուղղությամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների գործողությունները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է 90 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy