Հրեշավոր դեպք է տեղի ունեցել Արցախում

ԱրցախԸնդդիմադիր և իշխանական պատգամավորները անառարկելիորեն միասնական են դառնում, երբ խոսքը վերաբերվում է Ղարաբաղի հարցին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Հրեշավոր դեպք է տեղի ունեցել հունվարի 31-ին Բերձորում, դա լրջագույն հարված է ԼՂՀ-ի պետականությանը: Հանրությունը սպասում է պատասխանների: Հանրությունը մեծ հաշվով շոկի մեջ է տեղի ունեցածից»:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահին առաջարկեց ստեղծել ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու հարցը և մեկնի Ստեփանակերտ, որպեսզի Ղարաբաղի իշխանույթան ներկայացուցիչների հետ քննարկեն Բերձորում տեղի ունեցած միջադեպի բացասական հետևանքները չեզոքացնել:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանին` ասաց. «Ես այսօր կփորձեմ քննարկել այդ հարցը ԼՂՀ-ի իմ գերծընկերոջ, ԱԺ նախագահի հետ, կարծում եմ միջադեպի առումով Ղարաբաղի Հանրապետության պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան հնարավորինս վերլուծությունների ենթարկել, և կարձագանքեմ ձեր հայտարարությանը»:

Դիտվել է 501 անգամ
 


Այս թեմայով